Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ ազատազրկվածը դադարեցրել է հացադուլը

Հասարակություն
243f687d3585f9318d57ff03793443e9

Ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանը երեկ դադարեցրել է հունիսի 2-ից սկսած իր հացադուլը։ Սակայն դադարեցնելու պատճառների մասին, ինչպես նշեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, դեռ ոչինչ չի հայտնել։ Հիշեցնենք, որ ցմահ ազատազրկման դատապարտվածի հացադուլ հայտարարելու պատճառն այն էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը պայմանական վաղաժամկետ ազատման հարցի քննարկումը հետաձգել էր մեկ տարով։ Ստեփան Գրիգորյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ եւ խնդրի առնչությամբ դիմել Սերժ Սարգսյանին։