Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյանի մասին ոչ մի հայտարարություն ընթացք չի ստանում

Քաղաքականություն
գագիկ-ծառուկյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը չի հավատում, որ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանի՝ Գագիկ Ծառուկյանի հետ կապված հայտարարությունը ընթացք կստանա։ Կարո Իսրայելյանը Գագիկ Ծառուկյանին համարում է մաֆիայի պարագլուխ եւ պատրաստվում է դիմել դատարան։ «Կարո Իսրայելյանից ավելի աղմկոտ հայտարարություն արել է Սերժ Սարգսյանը, շատ ավելի աղմկոտ, որ Գագիկ Ծառուկյանը առնչվում է կազմակերպված հանցագործություններին, հարկեր չի վճարում։ Եթե Սերժ Սարգսյանի հայտարարությունը ընթացք չի ստանում, Կարո Իսրայելյանինը կստանա՞»,- հարց է տալիս նա։ Ստյոպա Սաֆարյանը զարմանում է այն մարդկանց վրա, ովքեր Գագիկ Ծառուկյանին համարում են ընդդիմադիր. «Երբ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին ինչ- որ բան է վճարում, քաղաքականությունից դուրս գալու դիմաց, պետք է հասկանանք, որ վճարը վերաբերում էր Կոտայքի մարզում եւ այլուր Գագիկ Ծառուկյանի դիրքերի ուժեղացմանը»,- ասում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։ Ի դեպ, նա չի զարմանա, եթե Հովիկ Աբրահամյանը հետագայում պաշտոնանկ լինի, եւ նրան համարեն ընդդիմադիր։