Միլիարդներ են տրամադրում՝ Սևանը ձկնաբուծարանի վերածելու համար. ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը հունիսի 10-ի նիստում որոշեց Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով անհատույց տրամադրելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 1 միլիարդ դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը: Ծրագրով նախատեսվում է Սևանա լճի ավազանում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան արտադրության և ձկան վերամշակման գործարաններ: Մանրաձկան տնտեսությունում կիրականացվի կենսական շրջափուլերի ամբողջական ապահովումը՝ մայրական վտառի կազմավորումից մինչև կենսունակ մանրաձկան տեղափոխումը Սևանա լիճ, կերաշխավորվի իշխանի էկոլոգիական կայուն արտադրությունը: Դեռևս 2014 թվականի օգոստոսի 21- ին գործադիրը որոշեց Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման նպատակով անհատույց հատկացնել 2 միլիարդ ՀՀ դրամ: Մանրամասներն՝ այստեղ