A
A
Արգիշտի Կիվիրյանը համաներվեց, բայց կդիմի ՄԻԵԴ (տեսանյութ)
Վերլուծաբան, «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանն այսօր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար ենթարկվեց 400,000 դրամ տուգանքի։ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը տեղեկացեց, որ համաներման կիրառմամբ՝ Արգիշտի Կիվիրյանը ազատվում է նաեւ այդ պարտավորությունից։ Դատախազ Արթուր Երիցյանին բավարարեց դատավճիռը, եւ նա չի պատրաստվում բողոքարկել այն։ Իսկ պաշտպանական կողմը հակառակ կարծիքին է. Ներպետական բոլոր ատյանները սպառելով՝ կդիմեն ՄԻԵԴ։ Պաշտպան Լուսինե Սահակյանի համոզմամբ՝ եվրոպական դատարանում այս գործը նրանք կշահեն։