A
A
«Պարոն Կոստանյան, դուք քրեաօլիգարխիկ համայնքի շահերն եք պաշտպանում» (տեսանյութ)
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում, ելույթ ունենալով Գլխավոր դատախազության հաշվետվության մասին՝ խոսեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու նրա որդու հանցանքներից: Դիմելով նիստերի դահլիճում ներկաներին՝ նա ասաց. «Ինչո՞ւ եք պաշտպանում Սուրիկ Խաչատրյանին ու նրա նմաններին. երեւի ունենք ոչ արդար ակնկալիքներ նրանցից, թեեւ չգիտեմ, դա ինչպես է ի հայտ գալիս: ՀՀ-ում գործում է մեկ անձի իշխանություն՝ Սերժ Սարգսյանի: Պարոն Կոստանյան, դուք քրեաօլիգարխիկ համայնքի շահերն եք պաշտանում: Ես հույս ունեմ, որ ձեզ չի հաջողվի նաեւ մի օր մտնել ԱԺ ու այլախոհ պատգամավորներին մանդատից զրկել, մանավանդ շատ շուտով այս խորհրդարանն էլ կցրվի»: Նրա ելույթից հետո ԱԺ նախագահն արձագանքեց. «Մեղք են մեր խոսափողները, մեղք»: