Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանաչով պատված աստիճանները լի են վտանգավոր զեռուններով ու սողուններով

Մարզեր
1433509789_vlcsnap-2015-06-05-13h51m12s195

Ալենը ամեն օր այսպես թռվռալով Կապանի Շինարարների թաղամասից քաղաք է հասնում։ Աստիճաններով անցուդարձը պատանու համար ավելի դյուրին է քան կանգառում ժամերով ավտոբուսին սպասելը։Սակայն ,ասում է՝ տարվա այս ժամանակահատվածում ոտքը ոտքի առաջ է դնում զգուշությամբ։ Կանաչով պատված աստիճանավանդակներն ու բազրիքների հարակից թփուտները այնքան են փարթամացել ու մեծացել, որ կարծես ցանկանում են քողարկել հետիոտների ճանապարհը։ Իսկ արևի ջերմությունից տաքացած քարերը թունավոր սողուների սրտով են միայն։ Թաղամասի բնակիչների խոսքով այս տարի ակնկալում են ,որ օձերն ավելի շատ կլինեն , քանի որ տաք ձմեռ էր։ Հետևաբար վտանգն ավելի է մեծանում։ 1433509668_vlcsnap-2015-06-05-17h08m57s29 Շինարարների թաղամաս տանող աստիճաններ կրկին կանաչի մեջ են թաղվել Կապանի կոմունալ ծառայությունը նախատեսում է սանմաքրման աշխատանքներ կատարել դեպի Շինարարների թաղամաս տանող աստիճանների ողջ երկայնքով։ Պարզապես դեռ հերթը վերջինիս չի հասել։ Աշխղեկ Համլետ Հայրապետյանի խոսքով ամբողջ քաղաքն է հիմա կանաչի մեջ ։ 1433510036_vlcsnap-2015-06-05-15h49m23s207 Մեր նկարահանման պահին աստիճաններով անցուդարձ անողները շատ չէին։ Տեսախցիկի առջև իրենց դժգոհություն արտահայտողները հետևաբար նույնպես։Ինչևէ առավոտյան ու երեկոյան ժամերին՝ աշխատանքային օրվա սկզբին ու ավարտին այստեղ մարդաշատ է դառնում ։Տարածքում սանմաքրման աշխատանքներ մեկ անգամ արդեն կոմունալը կատարել է. վաղ գարնան էր՝ ասում է աշխղեկը ։ Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում վերջնական կավարտեն աշխատանքը։ Առավել մանրամասն՝ այստեղ Հեղինակ՝ Նելլի Միրզախանյան. Կապան