Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բլատերին աջակցում է միայն հայազգի ընկերուհին

Սպորտ
sport-blater-linda

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը, որը կոռուպցիոն սկանդալի պատճառով հայտարարել է այդ պաշտոնից հեռանալու մասին, ներկայումս ընդամենը մեկ աջակից ունի: Ըստ արեւմտյան լրատվամիջոցների՝ դա նրա նոր ընկերուհին է` Լինդա Բարասը: Սակայն նաեւ կարծում են, որ հայկական արմատներ ունեցող 51-ամյա բարձրաշխարհիկ տիկինը (հայրական ազգանունը` Գաբրիելյան) պետք է զգույշ լինի ստեղծված իրավիճակում: Բանն այն է, որ Լինդայի ամուսինը, միլիոնատեր Քրիստիան Բարասը, հայտարարել է, որ ինքը ոչինչ չգիտի իր կնոջ եւ Զեպ Բլատերի հարաբերությունների մասին, եւ որ նա դեռ չի բաժանվել կնոջից: Սակայն ՖԻՖԱ-ի վերջին համաժողովի ժամանակ Զեպ Բլատերին ուղեկցել է հենց Լինդա Բարասը: Դա կարող է նույնպես հետաքննության առարկա դառնալ, եթե հաստատվեն Քրիստիան Բարասի խոսքերը: Հավելենք, որ Զեպ Բլատերը ամուսնացած է եղել երեք անգամ: Նրա վերջին կինը` կենդանավարժ Գրացիելա Բյանկին, ապահարզան է տվել 2012 թվականին: Դրանից հետո ՖԻՖԱ-ի նախագահը միջոցառումներին ներկայացել է միմիայն Լինդա Բարաս-Գաբրիելյանի ուղեկցությամբ: