Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գասպարիին ոստիկանական մեքենայից իջեցրել են պառկած

Քաղաքականություն
գասպարի1-406x265

Նախագահական նստավայրից այսօր բերման ենթարկված Վարդգես Գասպարիին չեն տարել ոստիկանական բաժին, նրան իջեցրել են ճանապարհին։ Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ակտիվիստը, նրան ճանապարհին իջեցրել են պառկած վիճակում, քանի որ այդպես էլ նախագահական նստավայրից բերման էին ենթարկել։ Այսօր Վարդգես Գասպարին մասնակցում էր սեւազգեստ մայրերի ակցիային եւ նրանց թույլ չէին տալիս անցնել Բաղրամյան 26-ի դիմացով։