Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թող նայեն քարտեզին ու հասկանան՝ հնարավո՞ր է իրականացնել այդպիսի գործողություն»

Քաղաքականություն
bfc1ad0f4a36457c54d95e455e77235d

Այս պահին փաստացի պատերազմական վիճակում գտնվող Սիրիայում մոտ 20.000 հայ է մնացել ու չի կարողանում դուրս գալ այնտեղից։ Այս մասին այսօր ահազանգ էր հնչեցրել արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Ի՞նչ քայլեր պետք է իրականացնի կամ պետք է իրականացներ Արտաքին գործերի նախարարությունը՝ սիրիահայերին այնտեղից դուրս բերելու ուղղությամբ։ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց. «Նման հարց դնողները պետք է նախ վերհիշեն՝ թե ինչ իրավիճակ է այդ երկրում։ Թող նայեն քարտեզին ու հասկանան՝ հնարավո՞ր է արդյոք ֆիզիկապես իրականացնել այդպիսի գործողություն։ Գուցե այդ դեպքում հետ կանգնեն նման հարցադրումներ անելու գայթակղությունից»,- ասաց Բալայանը։ Հիշեցնենք, որ Արման Նավասարդյանն ասել էր. «20,000 հայերը չեն կարողանում դուրս գալ այնտեղից։ Լավ ակնկալիքներ չունեմ առաջիկայից։ Կարծում եմ, որ մեր կառավարությունն ավելի շուտ պետք է այս հարցին անդրադառնար և փորձեր բոլոր հայերին հանել այնտեղից»։