Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Սարգսյանն իր եղբայրների մասին. «Հանգիստ եմ վերաբերվում քննադատություններին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
lyov

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ, Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը նորմալ է վերաբերում է իր եղբայրների` Սերժ եւ Ալեքսանդր Սարգսյանների հասցեին հնչող քննադատություններին. «Ես բավականին հանգիստ եմ վերաբերում այդ քննադատություններին. եթե մարդ աշխատում է, ուրեմն ինչ-որ տեղ նրան քննադատում են` մեկը հավանում է, մյուսը չի հավանում, մեկը գնահատում է, մյուսը` ոչ: Այնպես որ առանձնապես պրոբլեմ չէ կամ մեծ հարց չէ»: «Ա1+»-ի հետ զրույցում պարոն Սարգսյանը մերկապարանոց մեղադրանքներ է համարում իր կրտսեր եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի ուղղված այն քննադատությունները, թե նա երկրում տնտեսական թալանով է զբաղված. «Բոլոր մեղադրողները թող գնան ու ապացուցեն: Ես միայն դա կարող եմ ասել»: Իսկ Սերժ Սարգսյանի հասցեին հնչած քննադատություններին ոչ միայն խուսափում է արձագանքել, այլ ինքը եւս իրեն թույլ չի տալիս խոսել այդ մասին. «Ես իրավունք չունեմ քննադատելու կամ գնահատական տալու երկրի նախագահին, սկսենք դրանից: Երկրորդն էլ` ես չէի ասի, որ այդքան շատ բողոքի ակցիաներ են լինում նրա դեմ ուղղված»: Երբ նրան հիշեցրինք այս օրերին մեծ թափ առած էլեկտրաէներգիայի շուրջ 17 դրամ բարձրացման դեմ ուղղված ակցիաները, նա պատասխանեց. «Դե, հիմա մի երկիր ցույց տվեք, որտեղ սակագները չեն բարձրանում: Որպես քաղաքացի, եթե մնացածները պիտի մուծեն, ես էլ եմ վճարելու, իսկ որպես բնագավառի մասնագետ, խնդրում եմ, դիմել ուրիշներին, թե ինչու դա տեղի ունեցավ»: Մեր այն դիտարկմանը, թե բնակչությունը չի կարողանալու վճարել առանց այն էլ թանկ էլեկտրաէներգիան, քանի որ վճարունակ չէ, Լեւոն Սարգսյանը նախ զարմացավ, ապա` ասաց. «Ինչո՞ւ ենք անվճարունակ ազգ, ո՞վ ասաց, որ մենք անվճարունակ ենք ազգ ենք: Ես այդ կարծիքին չեմ»: Իսկ արդյոք նորմա՞լ է, երբ ՀԷՑ-ի տնօրինությունը փորձում է իր վարձած շքեղ մեքենաների ու հողատարածքների գումարը հանել սպառողների սակագնից հարցին պարոն Սարգսյանը կարճ պատասխանեց. «Դա ռուսական ընկերություն է, իրենք իրենց ծախսերն ունեն, մենք չէ,որ պետք է որոշենք»: