Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդ «Ալյանս»-ցիները հանրահավաք են անում՝ «Պատժել ՀԷՑ-ի գողերին» կարգախոսով

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-1

«Մենք պահանջում ենք գողության և չարաշահումների բացահայտում: Թույլ չենք տալու, որ ՀԷՑ-ի պաշտոնյաները մեր բնակչության հաշվին իրենց շռայլություններ թույլ տան,- ասվում է «Պատժել ՀԷՑ-ի գողերին» ֆեյսբուքյան խմբի հայտարարության մեջ, որը նախաձեռնել է Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունը։ Նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի նորաստեղծ «Ալյանս» կուսակցությունը հունիսի 10-ին Հանրապետության հրապարակում հավաք է հրավիրում էլեկտրաէներգիայի թանկացման հարցով. «Պահանջում ենք Երվանդ Զախարյանի հայտարարության հիման վրա հարուցել քրեական գործ՝ հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատժելու համար: Ոմանց անփութության, լկտիության, «անարդյունավետ կառավարման ու գողության», իսկ ոմանց էլ հանցավոր թողտվության պատճառով առանց այն էլ ծայրահեղ վիճակում գտնվող մեր ժողովուրդը չպետք է վճարի և չի վճարելու»: Երեկ Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել էր, որ հունիսի 9-ին կամ 10-ին իր ղեկավարած հանձնաժողովը կներկայացնի հոսանքի թանկացման մասին ՀԷՑ-ի ներկայացրած հայցի վերաբերյալ դիրքորոշում: