A
A
ՖԻՖԱ-ի` երեք օր առաջ ընտրված նախագահը հրաժարական տվեց
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել է, որ հրաժարական է տալիս կազմակերպության շուրջ ստեղծված կոռուպցիոն սկանդալից հետո։ Նա մայիսի 29-ին էր վերընտրվել ու ՖԻՖԱ-ն պետք է գլխավորեր մինչեւ 2019 թվականը: Ըստ BBC-ի՝ հաջորդ նախագահին կընտրեն արտահերթ կոնգրեսում։ Մինչ կընտրվի նոր նախագահ, Բլատերը կպաշտոնավարի։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՖԻՖԱ-ի մի քանի կարևոր պաշտոնյաներ ձերբակալվել էին մեքենայությունների և փողերի լվացման կասկածանքով։