A
A
«Ալաշկերտը» հրապարակեց նախապատրաստական ծրագիրը
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում 4-րդ տեղը զբաղեցրած Երեւանի «Ալաշկերտն» այսօր հրապարակել է իր նախապատրաստական ծրագիրը: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմը կարճատեւ հանգստից հետո, հունիսի 10-ից կսկսի պատրաստվել նոր մրցաշրջանին: Հունիսի 15-ից «Ալաշկերտը» տասնօրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Հանքավանում: Հունիսի 26-ին թիմը կվերադառնա Երեւան եւ կսկսի անմիջականորեն նախապատրաստվել Եվրոպայի Լիգայի որակավորման 1-ին փուլի խաղերին, որոնք տեղի կունենան հուլիսի 2-ին եւ 9-ին: Նշենք, որ «Ալաշկերտի» եվրոպական առաջին մրցակիցը հայտնի կդառնա հունիսի 22-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայանալիք վիճակահանության ժամանակ: