Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի միայն Մարիա Գեւորգյանը

Սպորտ
sport-chess-ashxar-kanajq

Վրաստանի Քութաիսի քաղաքում այսօր կմեկնարկի արագ շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Հայաստանից այդ մրցաշարում հանդես կգա միայն ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը: Առաջին տուրում նա սեւերով կմրցի գերմանացի Էլիզաբեթ Պաեցի հետ: Առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 10 երկրների 50 շախմատիստուհի: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Այսօր եւ վաղը մասնակիցները կանցկացնեն 4-ական պարտիա, իսկ վերջին օրը` 3 պարտիա: