Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունիսի 1-ի մանկական միջոցառումների ցանկը

Կարևոր լուրեր Հասարակություն
b54407f79e30dafaba9ca2673c8277e8

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում կիրականացվի «Երևանյան ամառ» եռամսյա բազմոլորտ՝ մշակութային, ժամանցային ու առողջապահական ընդգրկուն ծրագիրը, որի մանրամասները ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ «Երևանյան ամառ 2015»-ը մեկնարկելու է հունիսի մեկին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Ըստ ժամանակացույցի՝ օրվա միջոցառումներն սկսվելու են Մանկական երկաթուղում (ժամը 10։00-14։00-ը Երկաթուղու և մանկական զվարճախաղերի անվճար սպասարկում), Հաղթանակ» զբոսայգում (ժամը 10։00-13։00-ն մանկական զվարճախաղերի անվճար սպասարկում)։ Ազատության հրապարակում ժամը 11։00-15։00-ն կավճանկարչություն, մարզական տոնահանդես, սպորտային մրցումներ են լինելու, տոնական մանկական համերգ, խաղեր։ Հունիսի մեկի միջոցառումները «Հաղթանակ» զբոսայգում տևելու են ողջ օրը՝ մինչ 22։00-ի մեծ հրավառությունը։ Օրվա ամենամեծ իրադարձությունը, թերևս, հիմնանորոգված ու արդիականացված Կենդանաբանական այգու տարեշրջանի բացումն է՝ հունիսի մեկին, ժամը 14։00-ին։