Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

67 մլն դրամ հատկացվել է մուտքի արտոնագրերի վիզա տպելուն

Տնտեսություն
fcec69a348bc38dcbcd0c27345ff12ec

2014թ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության ֆինանսավորումը եղել է ժամանակին ու կատարվել հարյուր տոկոսով: Այսօր ԱԺ-ում նախորդ տարվա բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկմանն ասաց ՀՀ Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Նրա ներկայացրած տվյալներով՝ հիմնական միջոցները, ինչպես միշտ, գնացել են դեսպանությունների ու ներկայացուցչությունների պահպանման համար՝ շուրջ 7.9 մլրդ դրամ, իսկ մեկ միլիարդ դրամից ավելին գնացել է միջազգային կազմակերպությունների անդամակցության համար: Բյուջեի կատարողականը ներկայացրեց, ինչպես միշտ, ոչ թե անձամբ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, այլ փոխնախարար Սերգեյ Մանասյանը: Նրա ներկայացրած տվյալներով՝ միայն 67 մլն դրամ հատկացվել է մուտքի արտոնագրերի վիզա տպելուն: Նախարարությունը, պարզվում է, նաեւ խնայողություն է արել անցած տարի՝ դեսպանություններում կապի եւ կոմունալ վճարումների վրա: Պարոն Մանասյանը նաեւ նշեց, որ 2014թ. որեւէ կապիտալ շինարարություն չի եղել ու այս տարի էլ չի նախատեսվում: