Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայփոստ»-ը վաճառվում է (տեսանյութ)

Տնտեսություն
cf0145ebf3c31c5e8b46f5f347be3e65

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին օրենքում լրացում կատարելու նախագիծը։ Սա վերաբերում է «Հայփոստ» ՓԲԸ-ին. կառավարությունը առաջարկում է լրացումներ կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում, որտեղ սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկը պետք է լրացվի՝ ավելացվելով «Հայփոստ» ՓԲԸ-ի անունը: Ներկայումս «Հայփոստը» պետական ընկերություն է: 2006թ.-ին այն հավատարմագրային կառավարման է հանձնվել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր նշեց, որ մասնավորեցման ծրագրում ընդգրկված են հայցվոր ՓԲԸ-ի ընդգրկման անհրաժեշտությանը. «Ընկերության մասնավորեցումը կնպաստի փոստային կապի զարգացմանը, նոր ներդրումներին, ենթակառուցվածքների վերականգնմանը եւ արդիականացմանը, ինչպես նաեւ կիրականացվեն սոցիալական ծրագրեր»,- ասաց Սահակյանը։ Նրա խոսքերով՝ մասնավորեցման շնորհիվ, «Հայփոստը» կվերածվի ազգաբնակչության համար կայուն, վստահելի փոստային կապի գործունեություն իրականացնող օպերատորի։