Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը չի տուգանվել. պարզաբանում

Տնտեսություն
96b31ba7210542799b581a84934cd430

«Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը՝պարզաբանում ենք, որ երեկ Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գործունեության վերաբերյալ «տուգանք» ձևակերպումը չի օգտագործվել»,- անդրադառնալով որոշ ԶԼՄ հրապարակումների՝ պարզաբանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն: Մի շարք ԶԼՄ-ներում ԶՊՄԿ-ին տուգանելու մասին հրապարակումները թյուրըմբռնման արդյունք են. ասվում է հաղորդագրության մեջ.«Իրականում, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նոր ղեկավարությունը, խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության մասնագետների հետ քննարկումներից հետո վերանայել և ներկայացրել է հարկային ճշգրտված հաշվետվություններ, որի արդյունքում 2012-2013թթ. գործունեության հետևանքով ստանձնել է լրացուցիչ հարկային պարտավորություն: ԶՊՄԿ-ն միշտ գործել է հարկային դաշտում և երբեք չի ուշացրել հարկային վճարումները»: Հիշեցնենք, լուրեր էին տարածվել, թե ՀՀ պետեկամուտների կոմիտեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին տուգանել է 16 միլիարդ դրամով։