Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

200 սիրիահայ է տեղափոխվել ՀՀ. ինչ կանի կառավարությունը նրանց համար

Քաղաքականություն
gov

Արդեն 200 սիրիահայ է տեղափոխվել Հայաստան՝ Հալեպի վերջին դեպքերից հետո։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ Հալեպում վիճակը շարունակում է  լարված մնալ, եւ զինյալների հիմնական թիրախը քրիստոնյաներն են։ Զինյալներն ավերում են եկեղեցիները, հուշարձանները, տները։ Չնայած այս ամենին, բնակիչների մեծ մասը նախընտրում է մնալ այնտեղ, իսկ մի մասն էլ տեղափոխվում է  առավել անվտանգ հատվածներ։ Հայաստան տեղափոխված հայերի համար սիրիահայերի խնդիրը բնակության վարձն է, ինչը պետք է հոգա կառավարությունը։ Սփյուռքի նախարարը գործադիրին կոչ արեց սիրիահայերին ապահովել նաեւ  աշխատանքով։ Ի դեպ, կառավարությունը հոգացել է նրանց ամառային հանգիստը ճամբարում կազմակերպելու խնդիրը, եւ մոտ 300 երեխա ամռանը հնարավորություն կունենա հանգստանալ ճամբարում։