A
A
Գորիսում կրակել են Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ. News.am
Կապան -Գորիս ճանապարհին քիչ առաջ կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ։ NEWS.am-ի տեղեկությունը հաստատեց Սյունիքի մարզպետի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանը։ Նա նշեց, որ կրակել են մարզպետի մեքենայի ուղղությամբ, տուժողներ չկան, որեւէ մեկը վնասվածք չի ստացել։ Կրակողների մասին տեղեկատվություն խորհրդականը չուներ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում