«Վերջը բամփեցի՞ք»․ Փաշինյանը վարչապետին հարցրել է Գագիկ Ծառուկյանի մասին (տեսանյութ)
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում է՝ ինչ է եղել փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի հանձնարարականը վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ մանրամասն ստուգելու Գագիկ Ծառուկյանի կողմից չմուծված հարկերի մասին լուրերի իսկությունը, ինչպես նաեւ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցված այլ կոշտ գնահատականները։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱԺ-ում նշեց, որ Ֆինանսների նախարարը մայիսի վերջին տեղեկանք կներկայացնի դրանց վերաբերյալ՝ ավելացնելով, որ 25-30 մլրդ դրամի եկամուտներ են ապահովվել պետական բյուջե այլ գործերով։ Նա խոստացավ մայիս ամսվա վերջին հանրությանը տեղեկատվություն տրամադրել։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ մինչեւ իր հարցին անցնելը՝ հորդորեց Գագիկ Ծառուկյանի անունը ԱԺ-ում չբարձրացնել եւ խորհուրդ տվեց չփորձել Գագիկ Ծառուկյանի ֆոնի վրա կայանալ։ Մանրամասները՝ տեսանյութում։