Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օհանավանում բետոնախառնիչ ավտոմեքենան սահել է դեպի ձորակը

Հասարակություն
52735129

Մայիսի 20-ին, ժամը 12.24-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Օհանավան սուպերմարկետի մոտակայքում բետոնախառնիչ ավտոմեքենան սահել է դեպի ձորակը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ճանապարհի անհարթության պատճառով «Եղվարդշին» ՍՊԸ-ին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի 908LP68 պետհամարանիշի (վարորդ` Վ. Ռ.) ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը: Հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել ավտոմեքենան: