Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այսպիսի վարկերը կարծես դեվիզ ունենան՝ արի ինձի կեր» (տեսանյութ)

Քաղաքականություն
Hrant_Bagratyan

Ազգային ժողովում այսօր քննարկվում է 2014թ. ստորագրված` «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի միջեւ» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Այսպիսով, 7 մլն եվրո վարկ է տրամադրվում համայնքներին, որից 3,5 մլն-ը՝ դրամաշնորհի տեսքով: Հարակից զեկուցող, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սուքիաս Ավետիսյանն իր ելույթը սկսեց խիստ բարկացած տոնայնությամբ. «Մեր փնթիությունը մի կապեք կառավարության հետ, այս վարկային ծրագրի հետ: Մենք, այո փնթի ենք, ավտոմեքենաներից աղբը նետում ենք հենց փողոց, կանայք աղբը տնից դուրս են բերում ու ուր ասես թափում: Այո, մենք փնթի ազգ ենք»: Նրա այս խոսքերի ժամանակ դահլիճում ներկա փոքրաթիվ պատգամավորների մի մասն իրենց անհամաձայնությունը հայտնեց: «Ի՞նչ է պատահել, ինչի՞ եք խառնվել իրար: Ամեն մեկն իր կարծիքն ունի, սա էլ իմ կարծիքն է»,- արձագանքեց պարոն Ավետիսյանը: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, նրան հարց ուղղելով, նկատեց, որ դա միայն աղբ թափել չէ, դա արդեն վարքագիծ է: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդես եկավ կոչով. «Ուզում եմ, որ մի քիչ տրամաբանական վեճ լինի: Օրինագծեր կան, որ ամիսներով ԱԺ-ում են, որոնց մասին պետք է մի քիչ տեղեկատվություն ստանալ: Պատգամավորներից երբեւէ մեկը դիմե՞լ է՝ ստանալու տեղեկություն, ու ասել են՝ ոչ: Սա էլ նոր երեւույթ է, որ հենց ԱԺ նիստում են այդ հարցերը փորձում պարզել»: Իսկ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին ընդհանրապես դուր չի գալիս ոչ այս, ոչ էլ այլ տիպի վարկային ծրագրերը. «Այսպիսի վարկերը կարծես դեվիզ ունենան՝ «արի ինձի կեր»: