100-ամյակի համերգ՝ Բոստոնում
Բոստոնում կայացավ կամերային երաժշտության համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Այն կազմակերպել էր Ամերիկայի Հայկական թանգարանի և Հայաստանի Կոմպոզիտորների միությունը։ Համերգի հովանավորն էր Դադուրյան հաստատությունը ։ Համերգային հայտագրում տեղ էին գտել հայ դասական ժամանակակից կոմպոզիտորների, ինչպես նաև նահատակ հայ գրողների խոսքերով գրված ստեղծագործություններ ։ «Նմանատիպ միջոցառումները պետք է դարձնել շարունակական, որն էլ ավելի կամրապնդի սփյուռք-հայրենիք երաժշտական կյանքը», – ասաց թանգարանի տնօրեն Պերճ Չեքիջյանը։ Համերգին մասնակցեցին Քնարիկ Ներկարարյանը (վոկալ), Արմեն Ղազարյանը (ջութակ), Լևոն Հովսեփյանը (դաշնամուր), Անի Առաքելյանց- Ավագյանը և Պերճ Չեքիջյանը (ասմունք) : Համերգի գեղարվեստական ղեկավարն էր հայ ճանանչված կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանը ։ Համերգը հանդիսականի կողմից ընդունվեց ջերմությամբ։ ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊՏՅԱՆ Նյու Յորք