Անգլիայում ամենաերջանիկը «Չելսիի» երկրպագուներն են
Անգլիացի սոցիոլոգ Կլեր Բամբրան տարբեր հարցումների օգնությամբ ցանկացել է պարզել, թե ֆուտբոլային որ ակումբների երկրպագուներն են ամենաերջանիկը եւ երկարակյացը: Պարզվում է, որ Անգլիայում երջանիկ կարելի համարել Լոնդոնի «Չելսիի» եւ «Տոտենհեմի» համակիրներին, որոնք հարցման արդյունքներով վաստակել են 114-ական միավոր: Իսկ ահա հակառակ բեւեռում գտնվում են լիվերպուլյան երկու ակումբների` «Լիվերպուլի» եւ «Էվերտոնի» երկրպագուները` 29-ական միավոր: Մասնավորապես` առավել երկար են ապրում «Չելսիի» երկրպագուները: Պատճառներից մեկն այն է, որ նրանք շատ քիչ են ծխում (18 տոկոս), օգտագործում ալկոհոլային խմիչքներ, հետեւում են սննդակարգին: Իսկ ահա «Լիվերպուլի» եւ «Էվերտոնի» երկրպագուներն ամենագերն են համարվում (միջինը 67 կգ), բոլորից շատ են ծխում: Ալկոհոլային խմիչքներ օգտագործելու մեջ հավասարը չունեն «Սանդերլենդի» համակիրները, որոնցից 1,1 տոկոսը բուժման կուրսեր են անցնում («Չելսիի» երկրպագուներից` 0,4 տոկոսը):