Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորներն իրենք պետք է ցանկանան լինել անկախ. Ալվինա Գյուլումյան (տեսանյութ)

Քաղաքականություն
untitled18

«Չե՞ք կածում, որ արդարադատության համակարգը կախյալ վիճակում է Սերժ Սարգսյանից». Լրագրողի հարցին այսօր ԱԺ-ում պատասխանեց ՄԻԵԴ-ում Հայաստանի նախկին դատավոր, ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը. «Չեմ կարող կոնկրետացնել անձանց, սակայն կարող եմ համաձայնվել` լիարժեք անկախություն չկա, ցավոք: Եւ ես դա առաջին հերթին պայմանավորում եմ դատավորի անձով: Անկախ նրանից` ինչպիսին կարող է լինել ճնշումը, դատավորը կարող է դրան դիմադրել, եթե ցանկանում է»: «Այդ դեպքում կհանեն դատավորին»,- դիտարկմանը տիկին Գյուլումյանը պատասխանեց. «Է, ունենք, որ հանել են, հո բոլորին չեն հանի: Դատավորներն իրենք պետք է ցանկանան լինել անկախ»: