Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրա Մովսիսյանը լուրջ վնասվածք է ստացել

Սպորտ
a1-movsisyan

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հավանաբար բաց կթողնի այս մրցաշրջանի մնացած բոլոր երեք խաղերը: Այդ մասին տեղեկացնում է «Սովետսկի սպորտ» օրաթերթը: Հայազգի ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել է ոտնաթաթի լուրջ վնասվածք: Այդպիսով, մեր հավաքականի հարձակվողը բաց կթողնի ԲԿՄԱ-ի, «Ուֆայի» եւ «Ամկարի» հետ հանդիպումները: Նշենք, որ Յուրա Մովսիսյանը ընթացիկ մրցաշրջանում ընդհանուր առմամբ անցկացրել է 17 խաղ, որոնցում խփել է 2 գոլ: