A
A
ՀՖՖ-ն տուգանել է գործադիր կոմիտեի անդամին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն տուգանել է Երեւանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահ Բագրատ Նավոյանին: Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանի առաջնության «Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան» խաղից հետո «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանը եւ հյուրերի մարզիչ-խորհրդատու Սամվել Պետրոսյանն անվայել վարքագիծ են թույլ տվել: ՀՖՖ կարգապահական կոմիտեն երկուսին էլ խիստ նկատողություն է հայտարարել, իսկ ակումբներին տուգանել է 50 հազարական դրամով: Սամվել Պետրոսյանը միաժամանակ որակազրկվել է երկու խաղով: Նշենք, որ Բագրատ Նավոյանը վերջերս ընտրվել է ՀՖՖ գործադիր կոմիտեի կազմում: