A
A
Նաիրիտցիներն այսօր նստացույց կսկսեն (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր ժամը 13։00-ից նստացույց կսկսեն կառավարության շենքի դիմաց։ Նրանք իրենց աշխատավարձերի վճարման պահանջով կրկին հավաքվել են գործադիր մարմնի շենքի մոտ, սակայն նրանց ոչ ոք չի ընդունել։ Նաիրիտցիները պահանջում են իրենց մոտ 18 ամիսների չվճարված աշխատավարձը։ Նախարար Երվանդ Զախարյանի այն հավաստիացումները, թե մինչեւ տարվա վերջ մտադիր են վճարել պարտքը, նաիրիտցիներին այդքան էլ հույս չի ներշնչում։