Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ծրագրավորողներն ստեղծում են արհեստական բանականություն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
robot

Մի խումբ հայ ծրագրավորողներ աշխատում են արհեստական բանականության մոդելավորման ու այն իրականություն դարձնելու ուղղությամբ։ Թիմի տեսակետն արհեստական բանականության վերաբերյալ չի համընկնում ոչ նեյրոնային ցանցերի կիրառման, ոչ էլ տվյալների հսկայական պահոցի օգտագործման մեթոդների հետ. «Մենք մոդելավորում ենք ոչ թե բուն ուղեղը, այլ ուղեղի պահվածքը։ Եթե տեսնում ենք ուղեղի պահվածքի որոշակի դրսևորում, մենք դա ծրագրավորում ենք մեր մոդուլի մեջ, որը կոչվում է «Այա»»,-ասում է նախագծի հիմնադիր Խաչատուր Նիկողոսյանը։ Ամբողջ աշխարհում ստեղծվում են հատուկ ծրագրեր ռոբոտներին սպասարկելու համար։ Կարեւոր է թե՛ ռոբոտի կառուցվածքը, եւ թե՛ միջավայրը։ Այսինքն՝ ռոբոտի մարմնի կամ միջավայրի փոփոխության դեպքում փոխվում է ծրագիրը։ Իսկ «Այա»-ի դեպքում դրա կարիքը չի լինելու. ««Այան», տեղավորվելով ռոբոտի կամ ցանկացած այլ տեսակի սարքի մեջ, ադապտացվելու է մարմնին, իսկ հետո մարմնի միջոցով ճանաչելու է արտաքին աշխարհը»։ Համացանցում արդեն տեղադրված է «ԱրմՄեն» ծրագիրը, որը օգտագործում է իր մեջ «Այա»։ «ԱրմՄեն»-ին կարելի է ծրագրավորել նաև կոնկրետ գործողություններ անելու համար, որոնք հիմնականում երեխաներին զվարճացնելու նպատակով են։ «ԱրմՄեն» –ի դեպքում որպես մուտք տրվել է մարդկային ձայնը: «Այա»-ի և նրա հետ աշխատող ռոբոտ «ԱրմՄեն»-ի հաջորդ տարբերակները լույս են տեսնելու 2016թ-ին։ Ըստ նախագծի հիմնադրի՝ այդ տարբերակներն արդեն ի վիճակի կլինեն նաև տեսնել և ճանաչել արտաքին աշխարհը՝ տարատեսակ սարքերի միջոցով: Ավելին՝ տեսանյութով