Ում ձեռնտու չէ խաղաղությունը (տեսանյութ)
21 տարի առաջ այս օրը ուժի մեջ մտավ հրադադարի Բիշքեքյան պայմանագիրը, որը այդպես էլ խաղաղություն չբերեց երկու ժողովուրդներին։ Ռուսական միջնորդությամբ հաջողվեց Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի ստորագրությունները դնել միեւնույն փաստաթղթի տակ, բայց իրականում չգտնվեց հատվող շահ։ «Ադրբեջանը չի համակերպվում ներկա իրավիճակի հետ, ինքը միշտ փորձում է փոփոխել ստատուս քվոն, իրենք ուզում են կնքել մի պայմանագիր, որ իրենց շահերից ելնի, դա անհնարին է»,- ասում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը։ Հարատեւ խաղաղության հաստատմանը խոչընդոտում են նաեւ այն երկրների շահերը, որոնք տարածաշրջանում դոմինանտ դեր են կատարում։ Հրադադարի պայմանագիրը չնայած խաղաղության երաշխիք չդարձավ, բայց գոնե դադարեցրեց լայնածավալ ռազմական գործողությունները։ Այսօր կրակոցներն ու դիվերսիոն հարձակումները սահմանին ավելի դաժան կլինեին, եթե չստորագրվեր հրադադարի փաստաթուղթը։ Մանրամասները՝ տեսանյութում