Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուհերը չե՞ն կատարում վարչապետի հրահանգը

Հասարակություն
nairit

Այսօր վաղ առավոտից «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները հավաքվել էին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ նախագահ Սերժ Սարգսյանին մոտենալու և իրենց հարցերն ուղղելու նպատակով։ Շուրջ մեկ ժամ սպասելուց հետո գործարանի նախկին աշխատակիցներն այդպես էլ հնարավորություն չունեցան իրականացնել իրենց այդ մտադրությունը. Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը անցավ՝ առանց նաիրիտցիների մոտ կանգնելու։ Ոստիկանական պատն էլ հնարավորություն չտվեց նրանց մոտենալ ավտոշարասյանը։ Ցուցարարներն իրենց բողոքի ակցիան շարունակեցին նախագահական նստավայրի մերձակա տարածքում, սակայն այդպես էլ նախագահականից պատասխան չստացան։ Նաիրիտցիները հայտարարեցին, որ շարունակելու են բողոքի գործողությունները. Հինգշաբթի օրը նրանք հավաքվելու են Կառավարության շենքի մոտ։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը վարչապետը նշել էր, որ չորս ամսով կհետաձգվի նաիրիտցիների ուսանողների վարձերի վճարումը, մինչդեռ նաիրիտցիները նշեցին, որ բուհերը չեն համաձայնում դրան և երեխաներին պարզապես թույլ չեն տալիս քննության։ Հիշեցնենք, որ նաիրիտցիները պահանջում են իրենց 18-ից 24 ամսվա աշխատավարձերը։