Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խնդրել եմ, որ կամավոր գնամ բանակ». Հայրենականի մասնակից (տեսանյութ)

Հասարակություն
papi-nkar

90-ամյա Վաչագան Դավթյանը Հայրենականի ակտիվ մասնակիցներից է եղել։ Խարտյաշ պատանին շտապել է մասնակցել պատերազմին, երբ դեռ շատ երիտասարդ էր։ «Էն ժամանակ դեռ 17 տարիս չէր լրացել, գնացի։ Ես գնացել եմ վաենկոմատ, խնդրել եմ, որ կամավոր ուզում եմ գնամ բանակ։ Հիմա դրությունն էնպես ա, որ մեր երկիրը պիտի պաշտպանենք »,-պատմում է նա։ Առանց ավելորդ համեստության նշում է, որ լավ զինվոր է եղել։ «Ես շատ հոգատար, նվիրյալ զինվոր եմ եղել։ Ես սիրում էի մեր հայրենիքը»,-ասում է Վաչագան պապը։ Ծառայել է 89-րդ հայկական դիվիզիայում։ Շատ ընկերների է կորցրել, բայց ուրախ է, որ ի վերջո հաջողվեց հաղթել։ Մինչև հիմա Վաչագան պապը չի մոռացել պատերազմի օրերին երգվող երգերը։ Ջերմությամբ է հիշում ամեն մի վայրկյանը, թեև դժվարություններն անխուսափելիորեն առկա էին։ Անձնական կյանքի մասին Վաչագան պապը շատ չի սիրում խոսել։ «Լավ կյանք եմ ունեցել, հարգանք եմ ունեցել, շատ գովասանքներ ունեմ, հիմա էլ մենակ եմ»,- ասում է նա։