A
A
Երեխաները՝ պապերի մասին (տեսանյութ)
Փոքրիկ Աղասին ու Ֆելիքսը այսօր կրում էի իրենց մեծ պապերի մեդալները։ Նրանք էլ էին եկել Հաղթանակի զբոսայգի։ Իրար հերթ չտալով՝ փոքրիկները պատմում են իրենց պապերի մասին։ Աղասին հպարտանում է, որ հերոս պապի անունն է կրում. «Նա հերոս է եղել, հաղթել է գերմանացիներին»։ «Ես էլ գիտեմ, որ նա տանկիստ է եղել ու հաղթող է դարձել»,- ավելացնում է Ֆելիքսը։ Հայաստանում բնակվող, բայց ազգությամբ ռուս փոքրիկ Սաշան այսօր Հաղթանակի այգի է եկել՝ իր հերոս տատին հիշելու համար։ Դեռ շատ բան չգիտի նրա մասին՝ խոստացավ հետաքրքրվել ծնողներից ու պատմել հաջորդ տարի։