Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վետերաններին հիշում են միայն տոներին (տեսանյութ)

Հասարակություն
tatik

91 -ամյա Սոֆյա տատիկը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ բուժքույր է եղել, հիշում է դաժան տեսարանները, իսկ այսօր ցավ է ապրում, որ իրենց հիշում են միայն տոն օրերին։ «Եթե որեւէ բան ունեն մեզ հետ կապված, կանչում են, ուրիշ օրերին ուշադրություն չեն դարձնում։ Ճիշտը պետք է ասենք, որ իրենք էլ զգան, որ մեզ պետք է ուշադիր նայեն»,- ավելացնում է Սոֆյա Սարգսյանը։ Այսօր նրան, ինչպես նաեւ Հայրենական պատերազմի մյուս մասնակիցներին ընդունելության էր հրավիրել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա Հայրենական պատերազմի 20 մասնակցի պարգեւատրել է «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակ» հոբելյանական մեդալով։ Ժորա Հարությունյանի կոստյումից այսօր բացակայում էին կրծքանշաններն ու մեդալները։ «Երկու օր է, այնքան եմ հագել, ծանրությունից ոտքերս ցավում են։ Հասկանում ես չէ, 90 տարեկան մարդ եմ»,- «Ա1+»-ին ասաց նա։ Հայրենական մեծ պատերազմի վետերանի խոսքերով՝ այն, ինչ հնարավոր է եղել, իրենք արել են հանրապետության համար, իսկ այսօր ոչ պատշաճ ուշադրության են արժանանում։ Սակայն դա էլ նրա համար խնդիր չէ։ Ժորա պապիկը մեկ ցանկություն ունի՝ Հայաստանը չկործանվի. «Մարդիկ թողում, գնում են, եւ Հայաստանը դատարկվում է»։