Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Եզդիների սպանդը կարող է դադարեցնել ԱՄՆ-ն. ակցիա դեսպանատան մոտ (տեսանյութ)

Հյուսիսային Իրաքում եզդիների սպանդը միայն կարող է դադարեցնել Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ Քուրդիստանին այլեւս զենք չմատակարարելով։ Այսօր հայաստանաբնակ եզդիները հավաքվել էին ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Ակցիայի մասնակիցները ԱՄՆ կառավարությունից պահանջում են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչում։ 100 տարվա լռությունն է նաեւ պատճառը, որ Իրաքում արդեն ցեղասպանություն է իրականացվում եզդիների եւ ազգային մյուս փոքրամասնությունների նկատմամբ՝ ասում են ակցիայի մասնակիցները։ Պահանջները գրավոր տեսքով հանձնվեցին ԱՄՆ դեսպանատան աշխատակցին։