Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեխիան Արցախի ընտրությունները որակել է իբրեւ միակողմանի գործողություն

Քաղաքականություն
chex

Չեխիայի Հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Արցախում մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ Չեխիայի Հանրապետությունը չի ճանաչում այն սահմանադրական և իրավական շրջանակը, որի ներքո մայիսի 3-ին՝ ընտրություններ են անցկացվել Լեռնային Ղարաբաղում: «Չեխիայի Հանրապետությունը համարում է, որ նմանօրինակ միակողմանի գործողությունները չեն նպաստում փոխվստահության և դրական մթնոլորտի ձևավորմանը, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար», - ասված է հաղորդագրությունում: