Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկաններն ապամոնտաժեցին ՀՅԴ-ի հովանոցը Հյուսիսային պողոտայից. Առավոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
Dashnakneri_akcia_6

Քիչ առաջ Հյուսիսային պողոտայում ՀՅԴ «Ռուբեն» կոմիտեի անդամները իրազեկման ակցիա էին անում Մայիսի 1-ի առթիվ: Նրանք անցորդներին թռուցիկներ էին բաժանում եւ տեղեկացնում իրենց իրավունքների մասին: Dashnakneri_akcia_7 Սակայն 6 ոստիկան մոտենալով ՀՅԴ անդամներին, հորդորեցին անհապաղ ապամոնտաժել այն հովանոցը, որը տեղադրված էր թռուցիկներով սեղանի մոտ: Dashnakneri_akcia_5 Կոմիտեի անդամ Մեսրոպ Եսայանն ասաց, որ ով բացել է հովանոցը, տարածքում չէ, իրենք էլ չեն կարողանում փակել: Ոստիկանը, որը չներկայացավ, սկսեց բղավել, որ չե՞ք ենթարկվում մեր պահանջին, արդեն 10 րոպե է՝ սպասում եմ: Dashnakneri_akcia_4 Ինչպես հետո պարզաբանեց Մեսրոպ Եսայանը, իրենք դիմել էին քաղաքապետարան եւ տեղեկացրել ակցիայի մասին, ավելին, իրազեկել էին նաեւ, որ տեղադրվելու է հովանոց: Սակայն, պարզվում է, քաղաքապետարանը թույլատրել է տեղադրել 1 ոտանի հովանոց, իսկ ՀՅԴ անդամները տեղադրել էին 4 ոտանի: Լրագրողների հարցին՝ հիմա ի՞նչ տարբերություն՝ հովանոցը 1 ո՞տք ունի, թե՞ 4՝ ոստիկանները չպատասխանեցին՝ ասելով, որ խոչընդոտում ենք իրենց ծառայությանը: Dashnakneri_akcia_3 ՀՅԴ անդամները ստիպված ապամոնտաժեցին տարածքից հովանոցը եւ ակցիան իրականացրեցին՝ առանց դրա: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում