Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկրի առաջին դեմքը մեծ բացթողում է արել իր հայտարարություններում» (տեսանյութ)

Քաղաքականություն
jaherov-ert

Սերժ Սարգսյանը չի կարող Թուրքիային բացահայտ տարածքային պահանջ ներկայացնել. ըստ պատգամավոր Արագած Ախոյանի՝ դա պատերազմի կոչ կլինի։ Ավելի նախընտրելի են դիվանագիտական խորամանկ քայլերը։ «Ես կարծում եմ՝ պահանջատիրությունից առաջ պետք է պատրաստվի Թուրքիայի քաղաքացիական հասարակությունը, որը չի պատկերացնում, նրանք այլ պատմություն են սովորել, որը իրականություն չի»։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ երկրի առաջին դեմքը վերջին օրերին իր հայտարարություններում մեծ բացթողում է արել՝ չվերահաստատելով Հռչակագրում տեղ գտած մի քանի դրույթներ։ «Հետեւողականությունը շատ կարեւոր է քաղաքականության համար, քանի որ հենց դրան համապատասխան են քայլեր անում»,- նշում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։ Պահանջատեր լինել՝ դեռ չի նշանակում տարածք պահանջել. դիվանագետի պնդմամբ՝ մենք պետք է պահանջատիրությամբ այսօրվա Հայաստանի խնդիրները լուծենք։ Նախ թող ճանաչեն ցեղասպանությունը, դրանից հետո միայն կանցնենք պահանջատիրությանը. այս պնդումը չի գոհացնում Արագած Ախոյանին. «Եթե ճանաչման ռեսուրսների մի փոքրիկ մասը ներդնենք ունեցվածքը վերադարձնելու վրա, վաղուց արդեն տեղ էինք հասել»։ Դեռ այս տարվա սկզբին էկոնոմիկայի ինստիտուտը սկսել է հաշվարկներ, որպեսզի թվերով ցույց տա Ցեղասպանության ժամանակ հայերի կրած կորուստերը։ Մինչդեռ Հայոց ցեղասպանության հատուցումերի ուսումնասիրման խումբը  ՀՅԴ նախնական ֆինասավորմամբ արդեն զեկույց է հրապարկել, ըստ որի տարբեր հաշվարկներով կորուստները կկազմեն 50- 104 մլրդ դոլար։ Ավելին՝ տեսանյութով