Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի գնի իջեցումը շարքային սպառողը չի զգա (տեսանյութ)

Տնտեսություն
Gazprom-Armenia

Գազի գնի էժանացման կամ չէժանացման վերջին խոսքը ոչ թե «Գազպրոմ Արմենիայինն» է, այլ Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովինը։ «Գազի գնի սակագին որոշողը Հանրային ծառայությունների հանձնաժողովն է, անկախ նրանից Գազպրոմը հայտ կներկայացնի, թե չէ»,- ասում է ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ Դաշնակցական տնտեսագետ Արծվիկ Մինասյանի կարծիքով, մեր հանձնաժողովից լուրջ ջանքեր կպահանջվեն սակագինը չիջեցնելու համար։ Մինչդեռ Գազպրոմ Արմենիայի մամուլի քարտուղարն այսօր հայտարարել է, որ գազի գինը ներքին շուկայի սպառման համար կմնա անփոփոխ. «Այն հայտարարությունները, որոնք կատարվում են տարբեր կողմերից, դեռեւս կարծում եմ վերջնական պետք չի ընդունել։ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը կարող է ասել, թե ինչը նկատի ունի Գազմպրոմ Արմենիան, երբ ասում է, որ գազի գնի իջեցումը շարքային սպառողի գրպանը չի թեթեւացնի. «Գազի սակագինը երբ որ հաստատվել է, դոլար-դրամային փոխհարաբերությունը եղել է 409։ Այսօր դոլարի գինը բարձրացել է մինչեւ 470 դրամ, իսկ շարքային սպառողն էլ դոլարի արժեւորման արդյունքում 55 դոլար պակաս էր վճարում Գազմպրոմին. «Ռուսաստան-Հայաստան միջպետական պայմանագրի հիման վրա այն վաճառում է միայն դոլարային փոխարժեքով, այսինքն, Գազպրոմը ԳազպրոմԱրմենիայից վերցնում է միայն դոլար»,- նշում է Վարդան Այվազյանը։ Արամ Մանուկյանն ասում է, որ եթե ներմուծման գումարը փոխվել է, մեխանիկորեն պետք է փոխվի նաեւ սակագինը։ Եվ այնպես չէ, որ ռուսներն գազի գինն իջեցրել են Հայաստանի ԵՏՄ անդամ լինելու կամ մեր իշխանությունների սիրույն. «Այդ գինը փոխվել է ամբողջ աշխարհում, այդ գինը փոխվել է Եվրոպայի համար, այդ գինը փոխվել է Ուկրաինայի եւ Բելոռուսի համար»։ Պարոն Մանուկյանը նաեւ նկատում է՝ եթե Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը սակագինը չիջեցնի, կնշանակի այն անփոփոխ թողնելով արդեն իսկ թանկացնում է. «Մինչեւ հիմա գազի սահմանի եւ քաղաքացու արանքում գտնված գինը՝ մարժան, ավելանում էր 122 դոլարով, դա բոլոր ծախսերն էր, որ մտնում է դրա մեջ։ Եթե հիմնական թիվը պակասել է 25 դոլարով, ուրեմն մարժան 25 դոլարով պակասել է, եւ եթե իրենք էդ պակասած մարժան չեն ուզում հաշվի նստեն եւ պակասեցնեն քաղաքացու գինը, նշանակում է գործող գինը էդքանով ավելանում է։ Հիշեցնենք, որ Գազպրոմի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստան առաքվող գազի սակագինը 190 դոլարից կիջեցվի 165 դոլարի։