A
A
Հայաստանի հավաքականը՝ բրոնզե մեդալակիր
Շախմատի աշխարհի թիմային առաջնության վերջին տուրում, Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթել է Եգիպտոսի հավաքականին:
9 տուրից հետո Հայաստանի հավաքականը հավաքել է 11 միավոր և զբաղեցրել 3-րդ տեղը:
Աշխարհի չեմպիոն է դարձել Չինաստանի հավաքականը, իսկ երկրորդը, արծաթե մեդալակիրը՝ Ուկրաինան:
