Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Made in Armenia. Որոշ գործարարներ արտահանման խնդիր ունեն (տեսանյութ)

Հասարակություն
rose

Ցուցադրման ներկայացված վարդերն աճում են առանց հողի։ Վարդերի սածիլները ներմուծվում են Հոլանդիայից եւ հիմնական մշակությունը իրականացվում է Հայաստանում։ Ծաղիկները հիմնականում արտահանվում են։ Փոխարենը արտահանման խնդիր ունի «Հայկական չրեր» ընկերությունը։ Հայաստանյան շուկայում փորձում է հաստատվել Ղարաբաղում ձեթի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող «Ռեյփսիդ» ընկերությունը։ «Արփի Սոլար» ընկերությունն էլ սպառողներին առաջարկում է արեւային վակուումային ջրատաքացուցիչներ, որով 95 տոկոսով խնայվում է էլեկտրաէներգիան։ Ցուցահանդեսին մասնակցում է Հայաստանում առկա արտադրատեսակների եւ ծառայությունների ավելի քան 90 տոկոսը։ Մանրամասն՝ տեսանյութում