Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռնուհուն ընդունել է Բակո Սահակյանը

Քաղաքականություն
unnamed124

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 28-ին ընդունել է Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռնուհի, Հարվարդի համալսարանի դասախոս, դոկտոր Պամելա Շտայներին: Հանդիպմանն արծարծվել են հայ ժողովրդի եւ Արցախի պատմությանն առնչվող մի շարք քաղաքական, մարդասիրական եւ հոգեբանական խնդիրներ: Նախագահ Սահակյանը նշել է, որ հայ ժողովուրդը մեծ հարգանք է տածում Հենրի Մորգենթաուի նկատմամբ՝ նրա կյանքն ու աշխատանքը դիտարկելով որպես բարձր պրոֆեսիոնալիզմի եւ բարոյականության չափանիշ: Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ