Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը պարտվեց Վրաստանին

Սպորտ
sport-chess-kanajq4

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը դուրս մնաց աշխարհի թիմային առաջնության մեդալների համար պայքարից: Այսօր կայացած նախավերջին 8-րդ տուրում մեր ընտրանին հանդիպեց մրցաշարի առաջատար Վրաստանի հետ: Վերջինս 3:1 հաշվով հաղթանակ տարավ եւ ժամանակից շուտ նվաճեց չեմպիոնի կոչումը: Մեր շախմատիստուհիներից միավոր վաստակեց միայն Լիլիթ Մկրտչյանը, իսկ ահա Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Կուրսովան զիջեցին իրենց մրցակիցներին: Հայաստանի ընտրանին ներկայումս 7 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: Մերոնք դուրս մնացին բրոնզե մեդալի համար պայքարից, քանի որ երրորդ տեղում գտնվող Չինաստանի հավաքականն այսօր հաղթանակ տոնեց եւ անհասանելի դարձավ իրեն հետապնդողների համար: