Հայաստանի հավաքականը չպահպանեց առավելությունը
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հերթական միավորը կորցրեց Ծաղկաձորում ընթացող աշխարհի թիմային առաջնությունում: Այսօր կայացած 6-րդ տուրում մեր ընտրանին հանդիպեց Հունգարիայի թիմի հետ: Սկզբում Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղացին, ապա Լեւոն Արոնյանը հաղթեց սպիտակներով եւ առաջ մղեց մեր հավաքականին: Սակայն Սակայն չորրորդ խաղատախտակին հանդես եկող Հրանտ Մելքումյանը անվստահ անցկացրեց պարտիան եւ զիջեց մրցակցին: Այդպիսով, գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2: Հայաստանի հավաքականը վեց տուրից հետո ունի 5 միավոր եւ առայժմ բաժանում է 6-8-րդ տեղերը: Հաջորդ խաղում մեր ընտրանին ուժերը կչափի Ռուսաստանի թիմի հետ, որն այսօր կարեւոր հաղթանակ տարավ Հնդկաստանի նկատմամբ, վաստակեց 6 միավոր եւ բարձրացավ 5-րդ հորիզոնական: Նշենք, որ եթե մերոնք պարտվեն ռուսաստանցի շախմատիստներին, ապա վերջնական կզրկվեն մեդալների համար պայքարից: