Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցեղասպանությունը վերապրածի օրագրից. ինչպես Արամը դարձավ Սայիդ (տեսանյութ)

Քաղաքականություն
RXdi76KpSrw

Մանթաշյան քույրերը ընթերցում են ցեղասպանությունը վերապրած իրենց հոր՝ Արամ Մանթաշյանի օրագրի առաջին տողերը. «Ես չգիտեմ ճշգրիտ չափով իմ ծննդյան թիվը. բժշկական տվյալներով գուցե մեկ տարով մեծ կամ փոքր. ծնվել եմ 1906 թվականին կամ 1907-ին»,-կարդում է Սեդա Մանթաշյանը։ Օրագիրը պատմում է Հայոց ցեղասպանության ամենածանր օրերի մասին. կողոպտում էին՝ ինչպես սոված գայլերը ոչխարի մեջ: Գետը լցված էր հայ մանուկների ու կանանց դիակներով։ Արամ Մանթաշյանը ծնվել է Շապին Գարահիսարում։ Ընտանիքը կորցրել է գաղթի ճանապարհին։ Փրկվել է քրդերի շնորհիվ, որոնք նրա հայկական անունն են փոխել. «Իր անունը Արամ էր, բայց դարձրել էին Սայիդ, որ կարողանան օգնել իրեն»,-ասում է Լենա Մանթաշյանը։ Ծանր կյանքով է ապրել ատաղձագործ Արամ Մանթաշյանը, որի պատրաստած նարդին նրա դուստրերը խնամքով պահպանում են։ Բայց օրագիրը հուշում է՝ ինչ մեծ ուժ է ունեցել նա. «Ես դիմացա բոլոր տեսակի ծեծերին, չարչարանքներին ու տառապանքներին՝ մանուկ հասակից մինչեւ որ ոտք դրեցի սեփական հողի վրա ու լիակատար ազատագրվեց կյանքս»։ Արամ Մանթաշյանի օրագրի բնօրինակը պահվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։