Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տղամարդկություն ունեցեք եւ ներողություն խնդրեք. ռուս դերասանը՝ թուրքերին (տեսանյութ)

Քաղաքականություն
rus

Մի շարք ռուս հայտնի դերասաններ անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը։ Ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գոլոբորոդոն չի հասկանում, թե ինչու մինչեւ հիմա թուրք ժողովուրդն ու իշխանությունը չի կարողանում ընդունել ճշմարտությունն ու ուղղակի ներողություն խնդրել. « Ոչ մի սարսափելի բան չկա, պետք է ուղղակի ասեն՝թող ամեն ինչ մնա անցյալում, կներեք։ Բայց մարդիկ վախենում են։ Ես չեմ հասկանում, թե ինչու է Թուրքիան դեռ դիմադրում»։ Թուրքերին ձեռնտու չէ ընդունել այդ փաստը. կարծում է վաստակավոր արտիստ Ալեքսանդր Սեմչովը. «Հաճախ մենք չենք ընդունում մեր վատ արարքները, այդպես երեւի ավելի հեշտ է, նույնը քաղաքականության մեջ է։ Կարող ես ինքդ քեզ հիմարի տեղ դնել եւ ասել, որ ոչինչ չի եղել։ Բայց չէ՞ որ փաստեր կան, որ պետք է ընդունել։ Լավ, ասենք զազրելի արարք եք արել, բայց տղամարդկություն ու խիզախություն ունեցեք եւ ներողություն խնդրեք»։ Ժողովրդական արտիստ Ալեքսանդր Կորշունովն էլ վստահ է, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ամբողջ աշխարհը ընդունի, որպեսզի այդպիսի արարքներ այլեւս երբեք չկրկնվեն։ Դերասան Մուխթան Գուսսիգաջիեվը Հայոց ցեղասպանույան ժամանակ կոտորված մարդկանց թիվն իմանալով արդեն սարսուռ է ապրում։ Նա ցավ է ապրում, որ մի քանի մարդու հրամանով այդպիսի ահավոր դեպքեր են տեղի ունեցել։ Տեսանյութը պատրաստել է Ռուսաստանում Հայերի միությունը։