Այսօր մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք. Վլադիմիր Պուտին (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր իր ելույթում նշեց, որ ապրումակցում են հայ ժողովրդին՝ իր ողբերգության մեջ. «Ոչնչացվեցին անգին հուշարձաններ, այրվեցին անգնահատելի ձեռագրեր: Դա ցնցեց ողջ աշխարհը: Հայ ժողովրդի ցավը մենք ընկալեցինք որպես մեր ցավը: Ցեղասպանությունից հետո միլիոնավոր հայեր իրենց ապաստանը գտան ՌԴ-ում: Այսօր մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք: ՌԴ հարյուրավոր քաղաքներում կանցկացվի ավելի քան երկու հազար միջոցառում, որոնց կմասնակցեն ոչ միայն ՌԴ հայ համայնքի շուրջ 3 մլն ներկայացուցիչ, այլեւ այլազգիներ»: Նրա խոսքերով՝ Ցեղասպանությունը որեւէ կերպ չի կարող արդարացված լինել. «Մենք պետք է լավատեսությամբ մեր հայացքը հառնենք ապագային, բարություն դրսեւորենք ու համաձայնության գանք: Միայն այդպես է հնարավոր աշխարհն ավելի ապահով դարձնել: Մենք ձեզ հետ ենք, հարգելի բարեկամներ»: Ելույթ ունեցավ նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Այնուհետեւ սկսվեց օրհնության կարգ: