Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք հիշում ու պահանջում ենք». Կիպրոսի նախագահ (տեսանյութ)

Քաղաքականություն
Nicos-Anastasiades

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ելույթ ունենալով՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը նշեց, որ իրենք ու ՀՀ-ն միասնական են դատապարտում ցեղասպանությունները. «Մենք առաջիններից էինք, որ դատապարտեցինք Հայոց ցեղասպանությունը: Մենք այսօր ՀՀ-ում ենք՝ կենդանի պահելու աննկարագելի իրադարձության զհոերի հիշատակը: Մենք մեր ուղերձն ենք հղում, որ անպատժելիությունը չի կարող անտեսված մնալ: ՀՀ-ն ու Կիպրոսն անպատժելիության զոհեր են: Մենք մեր հավատը կապում ենք միջազգային իրավունքի հետ, սեփական ապագան որոշելու ենք ինքնիշխանության ու իրավունքի հիմքի վրա: Մեր ժողովուրդները պայքարել են ու մնացել ապահով, կայուն»: Նա նշեց, որ հարյուր տարի առաջ բազմաթիվ հայեր, փրկվելով Ցեղասպանությունից, ապահով ապաստան գտան Կիպրոսում. «Հիմա նրանց թոռներն ու երեխաները Կիպրոսի հասարակության կարեւոր ու աշխույժ անդամներ են, իրենց ծագումը պահպանում են արժանապատվորեն: Մենք պարտավոր ենք անուշադրության չմատնել պատմական փաստի ողբերգական իրողությունը»: Կիպրոսի նախագահը նաեւ նշեց, որ պատմական փաստերը ճանաչելու պատշաճ ժամանակն է, որը ուղի կհարթի հարեւան Թուրքիայիի հետ հաշտվելու. «Այստեղ ենք, որ հարգանքի տուրք մատուցենք հայ ժողովրդին, որն իր ուժով ու ավյունով կարողացավ դիմակայել ու կենդանի մնալ: Այս ժառանգությունը կարեւոր հիմք է հայ ժողովրդի սերունդների համար, սա կողմնացույց է, որ պետք է ոչ միայն ձեզ, այլեւ քաղաքակիրթ աշխարհին ուղղորդի: Մենք հիշում ու պահանջում ենք»: