Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չարիքն աճում է, երբ մենք հրաժարվում ենք ընդունել այն». Կասպարով

Քաղաքականություն
kasparov

«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ինչպես ցանկացած մեծ չարագործություն, դժվար է առերեսվել նրա հետ, սակայն  պետք է դա անել: Չարիքն աճում է, երբ մենք հրաժարվում ենք դիմագրավել և ընդունել այն»,- գրում է Կասպարովը իր ֆեյսբուքյան էջում:

«Ինչպես կարող ենք մենք դիմագրավել այսօր առկա չարագործություններին, եթե  մենք չունենք բավականաչափ քաջություն առերեսվել մի չարագործության, որի ուրվականը 100 տարի է, ինչ շրջում է», - նշել է ազգությամբ հայ շախմատիստը: Հիշեցնենք, որ Գարի Կասպարովը 1990թվ ստիպված է եղել իր ընտանիքով լքել Բաքուն` փրկվելով ջարդերից: «Երբեք չկարծեք, թե չարիքը միայն վաղ անցյալում է լինում», -ավարտում է իր գրառումը Գարի Կասպարովը: